Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Բոլոր մրցակիցներին հաղթեց ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց 56 կգ քաշային Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Արթուր Բազեյանը։ Վերջինս եզրափակիչում նոկաուտով հաղթեց իռլանդացի Ադամ Բրաիան Հեսսիոնին։ 2-րդ ռաունդում հայ մարզիկի ուժգին հարվածներից հետո մրցավարը երկու անգամ դադարեցրեց մենամարտն ու հաշիվ բացեց, ու եթե առաջին դեպքում իռլանդացի մրցակիցը կարողացավ շարունակել պայքարը, ապա երկրոդ դեպքում մրցավարը դադարեցրեց մենամարտը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում