Կոլումբիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Կոլումբիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Կիրակի օրը Կոլումբիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Կառավարության բարձրագույն պաշտոնի համար պայքարում են սենատոր Գուստավո Պետրոն և գործարար Ռոդոլֆո Էրնանդեսը։

Invamer հարցման արդյունքների համաձայն, որոնք հրապարակվել են հունիսի 12-ին, հարցվածների 47%-ը պատրաստ է քվեարկել Պետրոյի օգտին, որն առաջադրվել է ձախակողմյան Պատմական Պակտ կոալիցիայից։ Էրնանդեսին, որը դաշինքի մեջ չի մտել այլ կուսակցությունների հետ, պաշտպանել է հարցվածների 48%-ը։ Երկու քաղաքական գործիչներն էլ քննադատում են ներկայիս կառավարությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում