Եղիսաբեթ II-ը ցավակցություն է հայտնել Կանադայում ջրհեղեղի հետևանքով տուժածներին

Եղիսաբեթ II-ը ցավակցություն է հայտնել Կանադայում ջրհեղեղի հետևանքով տուժածներին

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն իր ցավակցությունն է հայտնել Բրիտանական Կոլումբիա նահանգի բնակիչներին, որտեղ անցած շաբաթվանից արտակարգ դրություն է հայտարարված անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղների պատճառով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ուղերձը երկուշաբթի հրապարակել է Բուքինգհեմյան պալատի մամուլի գրասենյակը։

«Այժմ իմ մտքերը Բրիտանական Կոլումբիայի բնակիչների հետ են, ովքեր շարունակում են դիմակայել վերջին աղետալի ջրհեղեղի հետևանքին և աստիճանաբար սկսում են վերակառուցել այն, ինչ ավերվել է», - ասվում է փաստաթղթում:

Տարածաշրջանում անձրևները սկսվել են ամսվա կեսերից, մի քանի օրվա ընթացքում անձրևի տեսքով տեղումներ են եղել ավելի քան 250 մմ, ինչը գերազանցում է ամսական նորման։ Որոշ վայրերում ջրամբարներում ջրի մակարդակը բարձրացել է 3,5 մ-ով, ինչի պատճառով մի քանի տասնյակ հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, հազարավոր ընտանի կենդանիներ սատկել են տեղի տնտեսություններում:

Շաբաթ օրը Բրիտանական Կոլումբիայի ոստիկանությունը հայտնել է ցեխահոսքի պատճառով չորս մարդու մահվան մասին։ Առնվազն մեկ անհետ կորածի որոնումները շարունակվում են։ Ջրհեղեղների հետեւանքները վերացնելու համար ներգրավվել են Կանադայի զինված ուժերի զինվորականները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում