Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ:

«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն այսուհետ ևս ամուր հիմք կհանդիսանան տարբեր ոլորտներում հայ-բելառուսական միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացման համար»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, նախագահ Արմեն Սարգսյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում