Կոմիտասի շուկայի գետնանցումից հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ Shamshyan

Կոմիտասի շուկայի գետնանցումից հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ Shamshyan

Երեկ՝ հունիսի 24-ին, Միքայելյան բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 80-ամյա Գուրգեն Մազմանյանը, ով ԲԿ էր տեղափոխվել մեկ օր առաջ «պոլիտրավմա» ախտորոշմամբ: Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել էր, որ նա տեղափոխվել է Կոմիտասի շուկայի գետնանցումից, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների՝ աստիճաններից վայր էր ընկել: Փաստի առթիվ ոստիկանությունում  նյութեր են նախապատրատվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում