Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թուրք ֆուտբոլիստի կողմից «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տալու պատճառով
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը ցույց տալուց հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հուլիսի 4-ին կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Դոյչե Վելե»-ն՝ հղում կատարելով Գերմանիայի ԱԳՆ–ին:
«Այսօր մենք Բեռլինում Թուրքիայի դեսպանի հետ քննարկել ենք միջադեպը»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնության (Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Գերմանիայում) 1/8 եզրափակչի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ իր խփած գոլը տոնելիս՝ ցույց է տվել ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։ Սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպություններ և օգտատերեր պահանջել են հետաքննություն անցկացնել և որակազրկել ֆուտբոլիստին։ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի կողմից ցույց տված ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստի համար։ ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ տեսուչ է նշանակել Դեմիրալի գործը հետաքննելու համար, սակայն չի հստակեցրել, թե երբ կարող է ավարտվել գործի քննությունը։
Կարծիքներ