Գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու համար պարտադիր կլինի գրավառուի համաձայնությունը

Գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու համար պարտադիր կլինի գրավառուի համաձայնությունը

ՀՀ ազգային ժողովն  առաջին ընթերցմամբ ընդունեց «Ւմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ գրավադրված տրանսպորտային միջոցով սահմանը հատելու համար պետք է լինի գրավառուի համաձայնությունը: 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին  օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 78 «կողմ», 16 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծով սահմանվել է, որ գրավատուն և գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը: Այսինքն՝ շարժական գույքը ՀՀ սահմանն անցկացնելու համար պետք է լինի նրա համաձայնությունը, ում մոտ որ գրավադրված է այդ շարժական գույքը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում