Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները տեղի կունենան Բրեստում
Ուկրաինական կողմի հետ հանդիպումը այլ վայր տեղափոխելու և հետաձգելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը:
Նա ընդգծել է, որ հանդիպումը տեղի կունենա Բրեստի մարզում և կարող է սկսվել Մոսկվայի ժամանակով 16:00-ին (խմբ.՝ Երևանի ժամանակով):
Ավելի վաղ Մեդինսկին հայտնել էր, որ Բելովեժյան թավուտի ընտրությունը՝ որպես Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վայր, եղել է փոխադարձ պայմանավորվածությամբ:
Կարծիքներ