ՀԱՊԿ-ը դառնում է նշանակալից խաղացող Եվրասիայի անվտանգության ապահովման գործում. Միրզոյան

ՀԱՊԿ-ը դառնում է նշանակալից խաղացող Եվրասիայի անվտանգության ապահովման գործում. Միրզոյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) գնալով ավելի կարևոր դերակատար է դառնում կազմակերպության անդամ երկրների և ընդհանուր առմամբ Եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։ Այս մասին ուրբաթ օրը Երեւանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Այժմ ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգության դոնորի կարիքը աստիճանաբար կմեծանա և դուրս կգա եվրասիական տարածաշրջանի մեր ի սկզբանե ուրվագծած սահմաններից։ ՀԱՊԿ-ն քայլ առ քայլ դառնում է ավելի նշանակալի խաղացող մեր երկրների և Եվրասիայի տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»,- ասաց նա։

Միրզոյանի խոսքերով՝ ՀԱՊԿ-ին ի սկզբանե բարդ խնդիր է դրված, «քանի որ հավաքական անվտանգության յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր առանձնահատկությունները, իր տեղական առաջնահերթ կարիքներն ու պահանջները»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում