Բայդենը կլիմայի փոփոխությունն ավելի մեծ սպառնալիք է համարում, քան միջուկային զենքը

Բայդենը կլիմայի փոփոխությունն ավելի մեծ սպառնալիք է համարում, քան միջուկային զենքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ կլիմայի փոփոխությունն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում մարդկության համար, քան միջուկային զենքը։ Այս դիրքորոշումը նա շարադրել է՝ ելույթ ունենալով Նյու Յորքում Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառմանը։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը: Բայդենը շեշտել է, որ եթե մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը չսահմանափակվի մինչև 1.5 աստիճան Ցելսիուսի սահմաններում, ապա մարդկությունն ,իրական խնդիր կունենաե: «(Խմբ.՝ Գլոբալ տաքացումը) մարդկության համար ներկայացնում է ամենալուրջ գոյութենաբանական սպառնալիքը, որին  մենք երբևէ բախվել ենք, ներառյալ՝ միջուկային զենքը», - ասել է Բայդենը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում