Ավստրալիայի արևմուտքում նավակի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

Ավստրալիայի արեւմտյան ափին նավակի վթարի հետեւանքով երկու մարդ զոհվել է, եւս երկուսը վիրավորվել են։ Այս մասին երկուշաբթի հայտնել է 9News հեռուստաալիքը ։
Նրա խոսքով՝ չորս մարդ տեղափոխող նավը հունվարի 22-ին մեծ արագությամբ բախվել է Մանդուրա գետի գետաբերանում (Պերտից 70 կմ հարավ) նավիգացիոն բոյին։ Արդյունքում երկու կին մահացել է, իսկ երկու տղամարդ վիրավորվել են և հոսպիտալացվել։
Արևմտյան Ավստրալիայի նահանգային ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Կարծիքներ