Տոկաևը բարձր մակարդակով բանակցություններ կվարի Իրան կատարած այցի ընթացքում

Տոկաևը բարձր մակարդակով բանակցություններ կվարի Իրան կատարած այցի ընթացքում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կիրակի պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, երկրի ղեկավարի ժամանակացույցում նախատեսված են բարձր մակարդակի բանակցություններ։

Տոկաևի այցը Թեհրան տեղի կունենա իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հրավերով։ Նախատեսվում է, որ այցի ընթացքում Ղազախստանի նախագահը երկկողմ բանակցություններ կվարի ամենաբարձր մակարդակով։ Բացի այդ, նախատեսվում է մի շարք միջկառավարական փաստաթղթերի ստորագրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում