Կուլեբան Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ զրույցում կոչ է արել ՌԴ-ին անջատել SWIFT համակարգից
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմաս Հայասիի հետ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Կուլեբան։
«Շնորհակալ ենք Ճապոնիային Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու և Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։ Ռուսաստանին SWIFT-ից անջատելը հրատապ է, և դա կծառայի նաև Ճապոնիայի շահերին: Մենք նաև քննարկել ենք Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու ուղիները»։
Կարծիքներ