Ալիևը Բլինկենի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության մասին Բայդենի խոսքերը

Ալիևը Բլինկենի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության մասին Բայդենի խոսքերը

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Օսմանյան կայսրությունում 1915 թ. իրադարձությունների մասին խոսքերի առնչությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությանը։

Ալիևը Բայդենի հայտարարությունն անվանել է «պատմական սխալ»:

«Թուրքիան Ադրբեջանի բարեկամն ու դաշնակիցն է: Թուրքիան շատ կարևոր և դրական դեր ունի հետպատերազմյան տարածաշրջանում, և Բայդենի խոսքերը երկրի ղեկավարությունն ու հասարակությունը մտահոգությամբ են ընդունել», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ալիևն ու Բլինկենը քննարկել են նաև ԼՂ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը: Ալիևը նաև շեշտել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը: Բացի այդ, մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձում հայտնել էր, որ ամերիկացի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում