«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կրկին հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ։

«Իրանը տարածաշրջանում չունի իր ուժերը։ Եմենը, «Հըզբոլլահ»-ը, «ՀԱՄԱՍ»-ը և «Իսլամական ջիհադ»-ը պայքարում են իրենց հավատքի համար և մեզանից ոչ մի աջակցություն չեն ստանում։ Եմենի քաջերը, Իրաքը, Լիբանանը, Պաղեստինը և Սիրիան ընդդիմանում են Սիոնիստական ռեժիմին: Մենք կկործանենք այս ռեժիմը»,- ասել է Խամենեին:

Իրանական «Դիմադրության առանցքը» գլխավոր նպատակն է համարում Պաղեստինի ազատագրումն իսրայելական օկուպացիայից։

Այն ներառում է «Հըզբոլլահ»-ը, «ՀԱՄԱՍ»-ը, «Իսլամական Ջիհադը», «Իրաքի իսլամական դիմադրությունը» և Եմենի հութի ապստամբ «Անսար Ալլահը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում