Շվեդիան կորոնավիրուսից մահացության դեպքերի զրոյական մակարդակի է հասել․ ԱՀԿ

Շվեդիան կորոնավիրուսից մահացության դեպքերի զրոյական մակարդակի է հասել․ ԱՀԿ

Վերջին շաբաթների ընթացքում Շվեդիային հաջողվել է հասնել կորոնավիրուսի համավարակից մահվան դեպքերի վերացմանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Շվեդիայում հուլիսի 14-ից ի վեր կորոնավիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել:

Պատվաստման լիարժեք կուրսն անցել է երկրի բնակչության շուրջ 50 տոկոսը: Համավարակի սկզբից ի վեր՝ Շվեդիայում կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 14 հազար 600 մարդ է մահացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում