Հնդկաստանի հյուսիսում մուսսոնային անձրևները տասնյակից ավել մարդու կյանք են խլել
Հնդկաստանի հյուսիսային հատվածներում մուսսոնային անձրևների առաջացրած հեղեղումների հետևանքով 16 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը:
Մուսսոնային անձրևների սեզոնով պայմանավորված, Հնդկաստանի տարբեր հատվածներից տեղեկություններ են ստացվում հեղեղումների ու դրա հետևանքով դժբախտ պատահարների մասին: Հիշեցնենք, որ միայն նախորդ շաբաթ երկրի արևմտյան Մահարաշտրա նահանգում հեղեղումներից մահացել է ավելի քան 190 մարդ:
Կարծիքներ