Մեքսիկայում դատավորը ազատ է արձակել 43 ուսանողների սպանության մեջ մեղադրվողին
Դատարանը կրկին որոշել է ազատ արձակել երկու օր առաջ ձերբակալված Guerreros Unidos հանցավոր խմբավորման առաջնորդին, որին մեղադրում են 2014 թվականին կորած ուսանողների սպանության մեջ:
Այս մասին հայտնում է Milenio պարբերականը:
«Դատավորը հրամայել է ազատել Խոսե Անխել Կասարուբիաս Սալգադոյին, ով Guerreros Unidos-ի ենթադրյալ առաջնորդն է: Նա մասնակցել է 2014 թվականի սեպտեմբերին Այոտսինապայից 43 ուսանողների անհետացմանը», - ասված է հայտարարության մեջ:
2014-ի սեպտեմբերին Իգուալա քաղաքում անհետ կորել են Այոտսինապի քոլեջի 40 ուսանողներ: Ինչպես հայտնի է դարձել հետագայում, նրանց առևանգել են տեղի ոստիկանները եւ հանձնել ավազակների ձեռքը, որից հետո ուսանողները, ենթադրաբար, սպանվել են, իսկ նրանց մարմինները հրկիզվել են:
Մեղադրյալի դեմ ցուցմունք է տվել նաև նրա եղբայրը` Guerreros Unidos խմբավորման հիմնադիր՝ Միգել Կասարուբիասը: Նրա խոսքով՝ հենց Խոսեն է հրամայել սպանել ուսանողներին՝ նախքան նրանց այրելը։ Խոսե Կասարուբիասի ձերբակալության կարևորության մասին նախօրեին հայտարարել էր երկրի գլխավոր դատախազ Ալեխանդրո Գերտցը, որը հայտնել Է հետաքննությունների նոր փուլի մեկնարկի մասին:
Իշխանությունները երեքշաբթի օրը 46 նոր օրդեր են տվել Գերերո նահանգից պետծառայողների ձերբակալման համար, որոնք, ենթադրաբար, հանցակից են եղել հանցագործությանը:
Առևանգման գործի առաջին հետաքննության ընթացքում ձերբակալվել է 142 մարդ, այդ թվում՝ Իգուալայի նախկին քաղաքապետ Խոսե Աբարկան, նրա կինը եւ ոստիկանական բազմաթիվ պաշտոնյաներ:
Կարծիքներ