ՄԱԿ-ը դատապարտել է Գոլանում խաղաղ բնակիչների մահը
ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլաշերտը և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) հրամանատար, իսպանացի գեներալ Արոլդո Լազարոն համատեղ հայտարարությամբ դատապարտել են խաղաղ բնակիչների մահը Մաջդալ Շամս գյուղի վրա հրթիռի ընկնելու հետևանքով:
Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները նաև կոչ են արել բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար։
«Մենք դատապարտում ենք Մաջդալ Շամսում խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների և դեռահասների մահը»,- ասվում է լրագրողներին տարածված հաղորդագրության մեջ։ Հարձակումների ինտենսիվ փոխանակումը կարող է առաջացնել նույնիսկ ավելի մեծ հակամարտություն, որը կարող է ընկղմել ամբողջ տարածաշրջանը աներևակայելի աղետի մեջ»:
Կարծիքներ