Անգլիացի ազգայնականների ցույցից հետո Լոնդոնում ինը մարդ է բերման ենթարկվել
Լոնդոնի կենտրոնում ինը մարդ է ձերբակալվել Անգլիայի պաշտպանության լիգա ծայրահեղ աջ կազմակերպության հիմնադիր Թոմի Ռոբինսոնի (իսկական անունը՝ Սթիվեն Յաքսլի-Լենոն) կազմակերպած բազմահազարանոց բողոքի ցույցից հետո։ Այս մասին հայտնել է Մետրոպոլիտեն ոստիկանությունը։
Նշվում է, որ հինգ մարդ բերման է ենթարկվել շտապօգնության աշխատակիցների վրա հարձակվելու կասկածանքով։ Ռասիզմի դեմ պայքարին նվիրված զուգահեռ միջոցառման մասնակցին վիրավորելու կասկածանքով բերման է ենթարկվել եւս երկու մարդ։ Եվս երկու կալանավոր կասկածվում են խաղաղությունը խախտելու մեջ՝ «ռասայական վիրավորական արտահայտություններ անելով, պաղեստինյան դրոշը պոկելով» և հարձակվել ստյուարդի վրա, ով ապահովում էր մոտակա տրանսգենդերների կողմնակից ցույցի անվտանգությունը: Լոնդոնի ոստիկանությունը պարզաբանել է, որ մոտ ապագայում հնարավոր են նոր ձերբակալություններ։
Կարծիքներ