Երբ ժամանակը գա, Վլադիմիր Պուտինը կհայտարարի՝ մասնակցելո՞ւ է արդյոք 2024 թվականի նախագահական ընտրություններին. Պեսկով

Երբ ժամանակը գա, Վլադիմիր Պուտինը կհայտարարի՝ մասնակցելո՞ւ է արդյոք 2024 թվականի նախագահական ընտրություններին. Պեսկով

«Երբ ժամանակը գա, Վլադիմիր Պուտինը  կհայտարարի՝ մասնակցելո՞ւ է արդյոք 2024  թվականին կայանալիք նախագահական ընտրություններին»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք մամուլում հայտնված տեղեկությունը, որ իր որոշման մասին Վլադիմիր Պուտինը հայտնելու է նոյեմբերին։

«Ընտրություններն իրենց ժամանակցույցն ունեն այնպես, ինչպես նախընտրական քարոզարշավի սկիզբը և այլ գործընթացներ։ Երբ ժամանակը գա, այդ մասին հայտարարություն կլինի, պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել»,- ասել  է Պեսկովը։

Նշենք, որ ՌԴ ԿԸՀ-ն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանում նախագահական հաջորդ ընտրություններ կհայտարարվեն և կանցկացվեն օրենքով սահմանված ժամկետներում։ Առայժմ դրանց համար նախատեսված ժամկետ է համարվում 2024 թվականի մարտի 17-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում