Լոռու մարզում 64-ամյա վարորդը 06-ով տապալել է արգելապատնեշն ու կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում

Լոռու մարզում 64-ամյա վարորդը 06-ով տապալել է արգելապատնեշն ու կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13:00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 64-ամյա Էդիկ Զուրաբյանը, իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով, Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշներին, կոտրել դրանք և մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Է. Զուրաբյանն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 64-ամյա Մարգարիտա Քոչինյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդն ու վիրավորը ամուսիններ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում