Իտալիան դուրս է եկել կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար երկրների տասնյակից
Զգալի փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար երկրների ցանկում: Այսպես, Իտալիան դուրս է մնացել առաջին տասնյակից, իսկ նրա տեղը զբաղեցրել է Իրանը: Եվրոպայի երկրներից տասնյակում մնացել են միայն Մեծ Բրիտանիան (7-րդ հորիզոնական) և Իսպանիան (9-րդ տեղ)՝ տեղեկացնում է TASS-ը։
ԱՄՆ-ում, որն աշխարհում առաջատարն է, վարակվածների ընդհանուր թիվը արդեն մոտենում է 3 միլիոնի (ավելի քան 2,9 միլիոն մարդ), ավելի քան 130 հազար մարդ մահացել է կորոնավիրուսի պատճառով:
Թոփ տասնյակում երրորս տեղը զբաղեցնող Հնդկաստանում վարակվածների թիվն արդեն գերազանցել Է 700 հազարը, իսկ մահամահացածների թիվը՝ 20 հազարը:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 11,6 միլիոն մարդ, շուրջ 538 հազար մարդ մահացել է։
Կարծիքներ