Անօդաչուն ֆիքսել է Ուկրաինայի Բորոդյանկա քաղաքում ավերածությունների չափը (տեսանյութ)

Անօդաչուն ֆիքսել է Ուկրաինայի Բորոդյանկա քաղաքում ավերածությունների չափը (տեսանյութ)

Անօդաչու սարքի ֆիքսած կադրերը թռչնի թռիչքի բարձրությունից ցույց են տալիս Կիևից 60 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Բորոդյանկա քաղաքում ՌԴ զորքերի կողմից հատուկ ռազմական գործողության մեկնակից հետո առաջացած ավերածությունների ծավալը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում