Վաշինգտոնին կոչ ենք անում զերծ մնալ Հայաստանում հակառուսական տրամադրություններ հրահրելուց. Անտոնով
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ԱՄՆ–ին մեղադրել է Հայաստանում և տարածաշրջանում անկայունություն հրահրելու մեջ։
Անտոնովը, մասնավորապես, հայտարարել է. «Վաշինգտոնին կոչ ենք անում զերծ մնալ ծայրահեղ վտանգավոր խոսքերից ու գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական ուժեղացմանը։ Նման քննադատությունը միայն վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նպատակը ոչ թե իրավիճակի նորմալացումն ու Հարավային Կովկասի խաղաղ զարգացումն է, այլ Ռուսաստանին ռազմավարական վնաս հասցնելը և Եվրասիան միտումնավոր ապակայունացնելը՝ մեզ տարածաշրջանից դուրս մղելու նպատակով»։
Կարծիքներ