Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի հրթիռահարվածին
Ազովի ծովում երկու քաղաքացիական բեռնանավ հայտնվել Է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունների ներքո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Կրասնոդարի երկրամասի հարցերով Ռուսաստանի սահմանապահ ծառայության վարչությունում:
«2022 թվականի փետրվարի 24-ին ժամը 11-ին Ազովի ծովի ջրատարածքում Ռուսաստանի "SGV-FLOT" եւ "SERAPHIM SAROVSKIY" քաղաքացիական բեռնանավերը ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռահարվածին: Կրակ են բացել Մարիուպոլի կողմից»,-պատմել են գերատեսչությունում:
Գնդակոծության հետեւանքով "SGV-FLOT"-ի նավթաբեռը վնասվածք Է ստացել, նավի վրա հրդեհ Է բռնկել, թիմի անդամներից մեկը ծանր վիրավորվել Է: Կրակը հաջողվել Է մարել, երկու նավերը շարունակում են երթեւեկությունը:
Վիրավոր նավաստուն տարհանելու եւ օգնություն ցուցաբերելու համար ուղարկել են Անվտանգության դաշնային ծառայության սահմանային պահպանության կատերներ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարել Է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Նա հավաստիացրել Է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, այլ միայն նրա ապառազմականացումն ու դենացիֆիկացումը:
Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ոչ մի հարված չեն հասցնի Ուկրաինայի տարածքի քաղաքացիական օբյեկտներին, այլ միայն ռազմական ենթակառուցվածքին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ