Պենտագոնը հայտարարել է Գերմանիայում շտաբ ստեղծելու մասին, որը կվերահսկի Կիևին զենքի մատակարարումը

Պենտագոնը հայտարարել է Գերմանիայում շտաբ ստեղծելու մասին, որը կվերահսկի Կիևին զենքի մատակարարումը

Միացյալ Նահանգները Գերմանիայում կստեղծի անվտանգության շտաբ՝ Ուկրաինային օգնությունը համակարգելու և երկարաժամկետ հեռանկարում զենքի մատակարարումները վերահսկելու համար։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

ԱՄՆ պաշտպանության պաշտոնյայի խոսքով՝ նոր շտաբը կօգնի ԱՄՆ-ին «երկարաժամկետ հեռանկարում շարունակել աջակցել Ուկրաինային»:

«Ուկրաինայի անվտանգության աջակցության խումբը (SAG-U) նոր առաքելություն չէ, այն գործընթացի կառավարման ավելի արդյունավետ և պարզեցված միջոց է: Դա այն աշխատանքի շարունակությունն է, որը 18-րդ օդային կորպուսն արդեն կատարել է տարածաշրջանում: խումբը տրամաբանական միջոց է շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,- հավելել է Սինգհը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում