Որակազրկվելուց հետո Ջոկովիչը նաև տուգանվել է
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը տուգանվել է: Այս մասին գրում է The Time-ը: Ջոկովիչը տուգանվել է 10 հազար ԱՄՆ դոլարով ԱՄՆ բաց առաջնության ժամանակ ոչ մարզական վարքի համար, ինչպես նաև զրկվել է ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ հասնելու համար տրվող 250 հազար դոլարից։ Մրցախաղի առաջին սեթում Ջոկովիչը գնդակի մատուցման ժամանակ հարվածել էր (գուցե և պատահաբար) գծային մրցավարին, ինչի համար որակազրկվել էր:
Կարծիքներ