Բայդենը մարտի 9-ին Ֆիլադելֆիայում կներկայացնի ԱՄՆ բյուջեի նախագիծը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայում ելույթի ժամանակ կներկայացնի իր հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կիրակի օրը տարածած հայտարարության մեջ։
«Հինգշաբթի օրը՝ մարտի 9-ին, նախագահը կմեկնի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա՝ ներկայացնելու 2024 ֆինանսական տարվա իր բյուջեն»,- ասվում է փաստաթղթում։ Բայդենը «կխոսի Ամերիկայում ներդրումներ կատարելու իր ծրագրերի մասին, կշարունակի նվազեցնել գները ամերիկացիների համար, կամրապնդի բարեկեցության ծրագրերը և տարեցների համար Medicare-ը և կնվազեցնի պետական բյուջեի դեֆիցիտը»։
Բայդենը փետրվարին ասել էր, որ իր առաջարկները կնվազեցնեն երկրի բյուջեի դեֆիցիտը 2 տրիլիոն դոլարով։
Կարծիքներ