Չավուշօղլուն օգտակար է համարել Թուրքիա-Ռուսաստան-Սիրիա եռակողմ հանդիպումը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը օգտակար է եղել։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Չավուշօղլուն նշել է նաև Սիրիայի իշխանությունների հետ հարաբերությունների կարևորությունը՝ կայուն խաղաղության, կայունության և քաղաքական կարգավորման հասնելու հարցում:
Միևնույն ժամանակ թուրք նախարարը նշել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում կշարունակի ռազմական գործողությունները, ինչպես ցամաքում, այնպես էլ օդից:
Կարծիքներ