«Եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք»․ Փաշինյանը նոր առաջարկ արեց Ադրբեջանին

«Եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք»․ Փաշինյանը նոր առաջարկ արեց Ադրբեջանին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել նոր առաջարկով՝ ուղղված Ադրբեջանին։ 

Նա իր խոսքում նշել է, որ Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով երբեմն ստեղծվում է տպավորություն, թե փորձ է արվում ստեղծել փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվեն հետագա պատերազմները։ Վարչապետը նշել է, որ Ադրբեջանին առաջարկվում է անվտանգությունն ապահվելու համար զորքերը հայելային հետ քաշել՝ ստանում են մերժում, առաջարկվում է սահմանային շրջանները ապառազմականացնել՝ ստանում ենք մերժում։ 

«Ես կարող եմ առաջարկ անել․ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինության հետ կապված կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերեն։ Այսինքն՝ մեկը մյուսի պայմանավորվածությունների կատարմանը վերհսկելու հնարավորություն ունենան»,- նշել է վարչապետը։ 

Նա հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մինչև այս պահը հիմնականում խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով։ Նրա խոսքով՝ միշտ էլ կլինեն ուժեր, որոնք շահագրգրռված չեն լինի խաղաղությամբ, սակայն այստեղ կարևոր են երկրների առաջնորդների դիրքավորումը և այն խոսույթը, որն օգտագործում են։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում