Վթարային շենքերում բնակվող 38 ընտանիքի նոր շենքում բնակարաններ են հատկացվել
Կառավարությունն ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքների նոր շենքում հատկացնել բնակարաններ: 5 բնակարանն էլ առաջարկվում է տրամադրել 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված և նախկինում բնակարան չստացած ընտանիքներին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, որոնց բնակարանային խնդիրների լուծման մասով ձևավորված է պետական պարտավորություն:
Ըստ հիմնավորման՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան N 43 և Գարեգին Նժդեհի N 7 հասցեներում գտնվող վթարային շենքներում բնակվում են թվով 38 ընտանիքներ:
Նշված ընտանիքների բնակարանային ապահովման հարցը լուծելու համար Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի N 36 հասցեում կառուցվել է նոր, թվով 43 բնակարան ունեցող բազմաբնակարան շենք:
Կարծիքներ