Չինաստանը ցավում է, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւի շուրջ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ռուսական բանաձեւի նախագիծը չընդունելը ցավալի է,- հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը։
Չժան Ջունը նաև կարծում է, որ բոլոր կողմերն այժմ պետք է ձգտեն բանակցությունների միջոցով ամենակարճ ժամկետում գտնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի արդյունավետ լուծում։
«Բոլոր կողմերի համար այժմ առանցքային [պահը] քաղաքական կամք դրսևորելն է և հնարավորինս արագ բանակցությունների միջոցով արդյունավետ լուծում գտնելը», - ասել է նա:
Կարծիքներ