Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ծառին և բռնկվել. կա տուժած

Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ծառին և բռնկվել. կա տուժած

Ապրիլի 12-ին՝ ժամը 13:49-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորագավիթ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Կ., ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենան բռնկվել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:05-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը. վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում