Եվրամիությունը 500 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային աջակցելու համար
Եվրամիությունը որոշում է կայացրել Ուկրաինային աջակցել նոր ծրագրով՝ երկրին տրամադրելով 500 մլն եվրո:
Այդ գումարի քառորդը կտրամադրի Բեռլինը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Գերմանիայի Պաշտպանության նախարար Քրիստինե Լամբրեխտը:
«Լավ է և ճիշտ, որ մենք Ուկրաինային 500 մլն եվրո տրամադրելու մասին որոշում ենք կայացնում: Գերմանիան այս նախաձեռնությանը մասնակցում է 26 տոկոսով: Կարևոր է, որ մենք համերաշխ աջակցում ենք Ուկրաինային և անում ենք հնարավորը, որ այն հետագայում էլ կարողանա զինվել, պաշտպանվել, ինչպես վերջին օրերին և շաբաթներին»,-Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է Լամբրեխտը:
Կարծիքներ