«Ուրարտուն» առաջինը մեկնեց Եվրոպա

«Ուրարտուն» առաջինը մեկնեց Եվրոպա

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլի թիմն այսօր Երևան - Մարիբոր ուղիղ չվերթով մեկնել է Սլովենիա, որտեղ հուլիսի 8-ին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում կհանդիպի տեղի համանուն ակումբի հետ։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, «Ուրարտուն» Սլովենիա է մեկնել 24 ֆուտբոլիստներով։

Դարպասապահներ` Անատոլի Այվազով, Գրիգորի Մաթևոսյան

Պաշտպաններ` Էդգար Գրիգորյան, Սալոմոն Նիրիսարիկե, Վադիմ Պարամոնով, Նանա Անտվի, Աննան Մենսահ, Պյոտր Տեն, Խարիտոն Այվազյան, Էրիկ Սիմոնյան, Էրիկ Փիլոյան

Կիսապաշտպաններ` Հակոբ Հակոբյան, Ուգոչուկվու Իվու, Վիտինյո, Օլեգ Պոլյակով, Նարեկ Գրիգորյան, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Ռոբերտ Բաղրամյան, Պիտեր Մուտումոսի, Լիվիո Միլտս

Հարձակվողներ` Արթուր Միրանյան, Կարեն Մելքոնյան, Գևորգ Տարախչյան

Վնասվածքի պատճառով Մարիբոր չեն մեկնել Արսեն Բեգլարյանն ու Ջոնել Դեսիրեն։

 

Նշենք, որ «Մարիբոր» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Սլովենիայի ազգային  «Լյուդսկի վրտ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» վաղը կմեկնի Ուելս, իսկ «Արարատը»` Հունգարիա: «Նոան» Կոնֆեդերացիաների լիգայի առաջին հանդիպումը կանցկացնի Հայաստանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում