Կորոնավիրուսի նկատմամբ ԱՄՆ-ի հաղթանակը մոտ է․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է այն մասին, որ երկիրը մոտ է մահացու վիրուսից զերծ հռչակվելուն, սակայն դա չի խոսում վարակի նկատմամբ լիարժեք հաղթանակի մասին։ Այս մասին նա հայտարարել է հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախոթյան օրը։
Բայդենը Սպիտակ տան մարգագետնում հավաքել էր ավելի քան 1000 հյուրի, հայտնում է AP News-ը։
Դրական հայտարարության առիթ է հանդիսացել բնակչության մասշտաբային պատվաստման պլանի իրագործումը, թեև ի սկզբանե ծրագրված էր, որ մինչև հուլիսի 4-ը պետք է պատվաստված լինի բնակչության 70 տոկոսը, սակայն պատվաստվածների ցուցանիշը երեկվա դրությամբ կազմել է 67 տոկոս։
«Այս տարի հուլիսի 4-ն առանձնահատուկ է, քանի որ մենք դուրս ենք գալիս պանդեմիայի և մեկուսացման տարուց, ցավի ու սրտակեղեք կորուստների առջև վախի տարուց»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Երեկ ամերիկացի բժիշկ Ուիլյամ Շաֆները չպատվաստված մարդկանց անվանել էր կորոնավիրուսի նոր շտամների ֆաբրիկաներ։
Կարծիքներ