Մեքսիկայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ օրը Մեքսիկայի արևմտյան ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տապաչուլա քաղաքից 178 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է 202 հազար մարդ։ Օջախը գտնվել է 50 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել.
Կարծիքներ