Գազալցակայանում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Գազալցակայանում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Օգոստոսի 6-ին, ժամը 19։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ գազալցակայանը լիցքավորելիս «ZIL» մակնիշի գազատար ավտոմեքենայի (5 տ) գլանակատակառի ետնամասից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Դ․ Գ․-ն տեղափոխվել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։07-ին, մարվել՝ 21։20-ին։ Այրվել է արտահոսած գազը, ջերմահարվել՝ գլանատակառը։

Փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ և հերթապահել՝ մինչ մնացած գազի ամբողջական պարպվելը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում