Սուդանում հարձակվել են Կատարի դեսպանատան վրա
Սուդանում Կատարի դեսպանատունը զինված մարդկանց կողմից հարձակման և կողոպուտի է ենթարկվել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մայիսի 20-ին Կատարի արտաքին գործերի նախարարությունը գրել է Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
«Մենք դատապարտում ենք Խարթումում անկանոն զինված խմբավորումների կողմից մեր դեսպանատան նկատմամբ հարձակումն ու վանդալիզմը», -ասված է նախարարության հայտարարության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախարարությունում հստակեցրել են, որ դեսպանատան վրա հարձակման պահին դիվանագետներից ոչ մեկը չի տուժել, քանի որ դիվանագիտական առաքելության ողջ դիվանագիտական կազմը տարհանվել է:
«Մենք ընդգծում ենք դեսպանատներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները Սուդանում ռազմական գործողությունների հետևանքներից ազատելու անհրաժեշտությունը»,-հայտարարել է Կատարի ԱԳՆ-ն:
Կարծիքներ