Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 70 միլիոն 384 հազար խորանարդ մետր ջուր

Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 70 միլիոն 384 հազար խորանարդ մետր ջուր

 2022 թվականի հունվարից մինչեւ մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 70 միլիոն 384 հազար խորանարդ մետր ջուր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, գրանցված  ծավալից 46 միլիոն 881 հազար խորանարդ մետրը Սեւանա լիճ է տեղափոխվել վերջին մեկ ամսվա ընթացքում։

Նույն աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի մայիսի 5-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, որը 24 սանտիմետրով շարունակում է ցածր մնալ նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում