Գերմանական Daimler ավտոընկերությունը 15 000 աշխատատեղ կկրճատի՝ կորոնավիրուսի հետեւանքների պատճառով

Գերմանական Daimler ավտոընկերությունը 15 000 աշխատատեղ կկրճատի՝ կորոնավիրուսի հետեւանքների պատճառով

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի հետ կապված՝ գերմանական Daimler ավտոարտադրողը զգալի շատ աշխատատեղեր կկրճատի, քան ենթադրվում էր նախկինում հայտնում է DW-ն:

Ընկերության ավելի քան 15 000 աշխատողների կառաջարկվի աշխատանքից կամավոր ազատվել, Stuttgarter Zeitung եւ Stuttgarter Nachrichten թերթերին տված հարցազրույցում ասել է Daimler HR-ի տնօրեն Վիլֆրիդ Պորտը:

Մինչ այժմ ընկերությունը կամավոր հիմունքներով աշխատանքից ազատվելու դիմաց առաջարկում էր փոխհատուցում կամ մասնակի կենսաթոշակ: Stuttgarter Nachrichten-ի տվյալներով՝ Daimler- ի շուրջ 700 աշխատակիցներ արդեն կամավոր ազատվելու մասին պայմանագրեր են կնքել իրենց գործատուի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում