Czech Airlines ավիաընկերությունը սնանկ է ճանաչվել
Պրահայի քաղաքային դատարանը սնանկ է ճանաչել Չեխիայի ազգային Czech Airlines ավիաընկերությանը:
Սնանկության նախաձեռնողը ավիաընկերությունն է: Czech Airlines-ը խոստովանել է համավարակի ընթացքում կուտակված պարտքերը սպասարկելու իր անկարողությունը:
Աշխարհի ամենահին ավիաընկերություններից մեկի հետագա ճակատագիրը այժմ կորոշի դատարանը:
Ընկերությունը մատակարարներին պարտք է շուրջ 800 միլիոն կրոն (30 միլիոն եվրո), իսկ ուղևորներին՝ 1 միլիարդ կրոն (38 միլիոն եվրո):
Անցած շաբաթ Czech Airlines-ը շահագործումից հանել է բոլոր տուրբոպտուտակավոր ինքնաթիռները: Նավատորմում մնացել է երեք ինքնաթիռ:
Կարծիքներ