Փլուզում` Իրանում. փրկարաները փորձում են գտնել փլատակների տակ մնացած մարդկանց
Առնվազն մեկ մարդ է զոհվել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան քաղաքում (Խուզեստան նահանգ) 10-հարկանի շենքի փլուզման հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Tasnim գործակալությունը։ Նրա փխանցմամբ՝ շենքում փլուզման պահին եղել է մոտ 150 մարդ։
Հաղորդվում է 3 զոհի մասին. վիրավորների թիվը հասել է 21-ի։ Տեղական իշխանությունների հրամանով տարհանվում են մոտակա բնակելի և կոմերցիոն շենքերը։ Նահանգապետարանը մտավախություն ունի, որ ավելի շատ զոհեր կամ վիրավորներ կան։ Դա պայմանավորված է նրանով, որ փլուզված շենքը գտնվում է խիտ քաղաքային տարածքում։
10 հարկանի շենքը գտնվում էր կառուցման փուլում։ Ինչպես երևում է տեղական գործակալությունների կադրերից, շենքը մասնակի փլուզվել է:
Կարծիքներ