Մարտի երկրորդ կեսին տաք կլինի. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումը
Հանրապետությունում մարտին, փետրվարի համեմատ, օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.9°C: Այս մասին են վկայում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները: Մարտ ամսվա կլիմայական բունթագրի համաձայն, մարտին հանրապետությունում շարունակում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը:
«Փետրվարի համեմատությամբ՝ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.9°C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանն առաջին տասնօրյակում կազմում է -3.2°C, երրորդ տասնօրյակում` +0.5°C: Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն»,-ասված է կենտրոնի հաղորդագրությունում:
Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4...+5⁰C (նորման՝ 5.4 աստիճան), որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -3...-5⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +18...+20⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23...-25⁰C, առավելագույնը՝ +26...+28⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման՝ 40 մմ):
Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +5...+6°C: Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ -2...-5°C: Լոռու մարզում՝ 0...+2°C, Տավուշի մարզում՝ +3...+5°C: Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +4...+6°C, լեռնային շրջաններում` -2...-4°C: Սյունիքի հովտային շրջաններում +6...+7°C, նախալեռնային շրջաններում` 0...+2°C:
Կարծիքներ