Հայաստանում առկա մանկաբարձագինեկոլոգիական խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն

Հայաստանում առկա մանկաբարձագինեկոլոգիական խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն

Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստը, որը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։ Քննարկվել են Հայաստանում կեսարյան հատման վիրահատությունների և հղիության արհեստական ընդհատման ցուցանիշների նվազեցմանն ուղղված մեխանիզմները, հղիության ընթացքում պետպատվերի շրջանակներում ընդգրկված հետազոտությունների ցանկի ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել պրենատալ սկրինինգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման, ինչպես նաև մարզային հիվանդանոցների բուժանձնակազմի վերապատրաստմանը վերաբերվող խնդիրներին։ Օրակարգում է եղել նաև գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների, ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստացող շահառուների ցանկի ընդլայնման հարցերը։ Փոխնախարար Արտակ Ջումայանն ընդգծել է, որ խորհրդի անդամների գրավոր առաջարկներն ամփոփելուց հետո առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է լինելու նշված խնդիրների քայլ առ քայլ լուծմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում