ՀՌՀ-ի արձագանքը «Ֆրինյուզ»-ի եթեր հեռարձակվելու մասին

ՀՌՀ-ի արձագանքը «Ֆրինյուզ»-ի եթեր հեռարձակվելու մասին

Օրերս «Փաստ» օրաթերթը «Իշխանական տեղեկատվական էքսպանսիա. «Ֆրինյուզը» մտնում է եթեր» վերտառությամբ հոդված էր հրապարակել, ինչին ի պատասխան, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտնել է հետևյալը։ «Ֆրինյուզ»-ը մայրաքաղաքային հեռարձակման լիցենզիա է ստացել՝ հիմնվելով՝ ընկերության ներկայացրած հայտի ուսումնասիրության արդյունքների վրա։ Ինչ վերաբերում է նրան, որ, ըստ վերը նշված հրապարակման, ընկերությունը համագործակցելու է «Յուքոմ» կամ «Ռոստելեկոմ» ցանցային օպերատորների հետ, ապա այդ հանգամանքը ևս կարգավորվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3.-րդ կետով: Այն է՝ «3. Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերն իրենց վերգետնյա հաճախականությունների սփռման տարածքներին համապատասխան տարածման իրավունքով անվճար տրամադրվում են ցանցային օպերատորներին: Ցանցային օպերատորները պարտավոր են տարածել իրենց՝ անվճար տարածման իրավունքով տրամադրված տեսալսողական ծրագրերը: Ընդ որում, ծրագրերի հերթականությունը պետք է սկսվի Հանրային հեռարձակողների ծրագրերից:»

Հիշեցում՝ 

Ֆրինյուզ հեռուստաալիքն արդեն հասանելի է Ucom-ի բաժանորդների համար. Մեզ կարող եք դիտել 10-րդ ալիքով

Հունիսի 1-ից ՖրիՆյուզ հեռուստաալիքը հեռարձակվում է մայրաքաղաքային մուլտիպլեքսի բաց եթերացանցով՝ 8-րդ ալիքով: ՖրիՆյուզ հեռուստաալիքն արդեն հասանելի է նաև Ucom-ի բաժանորդների համար. Մեզ կարող եք դիտել Ucom-ի 10-րդ ալիքով: Հեռուստաալիքը կարող եք դիտել նաև ձեր բնակության վայրում գործող մալուխային հեռուստատեսությամբ: Իսկ մոտ օրերս ՖրիՆյուզ-ին կարող եք հետևել Ռոստելեկոմ-ով ևս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում