Պուտինը ժամանել է Ժնև
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Ժնև՝ բանակցելու ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ:
Պուտինի և Բադենի առաջին հանդիպման վայրը ընտրվել է Ժնևի La Grange վիլլայում:
Ավելի վաղ Կրեմլը նշել էր, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից. նեղ կազմով և երկուսը՝ ընդլայնված՝ թեյի և սուրճի ընդմիջմամբ: Նախորդ օրը հանդիպման նախապատրաստական աշխատանքներին տեղյակ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ բանակցությունները կտևեն 4 ժամ 45 րոպե:
Ռուսաստանի պատվիրակության կազմում են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Հրավիրված են նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը և Սիրիայի հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:
Կարծիքներ