Ղրիմում կործանվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ
Ղրիմի արևմտյան ափերի մոտ կործանվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Տեղեկությունն արդեն հաստատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Ղրիմի Հանրապետության արևմտյան ափի մոտ Սև ծովի ավազանի վրայով ծրագրային թռիչք կատարելիս կործանվել է Մի-24 ուղղաթիռ: Կործանման նախնական պատճառը ուղղաթիռի տեխնիկական խափանումն է»,- նշված է հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Դեպքի վայրում աշխատում են որոնողափրկարարական ծառայության աշխատակիցները:
Մի-24-ը տրանսպորտային ռազմական ուղղաթիռ է, որը նախատեսված է ինչպես հրաձգային ստորաբաժանում տեղափոխելու, այնպես էլ ցամաքային զորքերին անմիջական կրակային աջակցությամբ ապահովելու և հակառակորդի մարտական զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար:
Կարծիքներ