Թուրքիայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել հակահայկական ձևակերպումներով հռչակագիրը
![Թուրքիայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել հակահայկական ձևակերպումներով հռչակագիրը](https://freenews.am/uploads/images/image_750x_61fa60a9ca1b2.jpg)
ուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել 2021 թվականի հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»։ Այս մասին հայտնում է Անատոլիական գործակալությունը։
Հռչակագրով Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների մակարդակը բարձացվում է դաշնակցայինի, նշել են Թուրքիայի խորհրդարանում։
Հիշեցնենք, որ հռչակագրում խոսվում է «Թուրքիայի դեմ Հայաստանի անհիմն պահանջների» մասին, որոնք «աղավաղում են պատմությունը և վնասում տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»։ Հռչակագիրը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կնպաստի թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։
Կարծիքներ